21:50 Չիմաբուեի կտավը հայտարարվել է Ֆրանսիայի ազգային արժեք | |
|
Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը ազգային արժեք է հայտարարել վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Չեննի դի Պեպոյի (Չիմաբուե) (1240-1302 թթ.) «Քրիստոսի ծաղրանքը» կտավը (շուրջ 1280 թ.), որը հոկտեմբերին վաճառվել է աճուրդում ռեկորդային՝ 24,18 միլիոն եվրոյով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում: Առաջիկա 2,5 տարում պետությունը պետք է միջոցներ փնտրի, որպեսզի գնի կտավն ու հանձնի ազգային հավաքածուներից մեկին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |