11:21 Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի․ Նաիրա Զոհրաբյան | |
|
Թուրքը 3.5 կիլոմետր մտել է Հայաստանի սուվերեն տարածք ու հենց նոր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեզ հորդորեց խուճապի չմատնվել եւ ընդունել իրականությունը։ Ալիեւենք պնդում են, որ իրենք էնտեղ են, որտեղ եւ պիտի լինեին նոյեմբերի 10-ի հուշագրով։ 250 ազերի հատել է Հայաստանի պետական սահմանն ու նրանք զարմանալիորեն չեն գերեվարվել որպես դիվերսանտներ եւ փոխարենը Նիկոլ գերագույնը թուրքին հորդորում է ոնց եկել են՝ էնպես էլ գնան։ Դատելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից, թուրքը չի եկել հենց էնպես գնալու համար։ Թուրքը առանց մի կրակոցի զավթում է Սեւ լճի մատույցներն ու տեղակայվում Գորիսի քթի տակ, առանց մի կրակոցի մտնում է Գեղարքունիքի մարզ, որտեղ երկու օր առաջ մատաղով սրբադասեցին Նիկոլին։ Նիկոլը հայտարարում է, որ իրավիճակը ճգնաժամային է ու Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին։ Ու ինձ մի տեսակ սկսում է թվալ, որ մի X պահի երկրում կրկին կհայտարարվի ռազմական դրություն։ Իսկ ռազմական դրության ժամանակ որեւէ ընտրություն՝ ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ անցկացվել չի կարող։ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից | |
|
| |
| Всего комментариев: 0 | |