13:20 «Չե՞ք ամաչում». վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին | |
|
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ ուղղվախ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «Արսեն ջան, չե՞ք ամաչում»,-գրել է պատգամավորը: Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ իր մոտ մի շարք հարցեր կան Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների քիչ թվի հետ կապված: Նախարարը նշել էր, որ Վրաստանում վարակակիրները քիչ են, քանի որ սահմանափակումներն ավելի խիստ են, քան Հայաստանում: «Վրաստանի առողջապահական և հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր համակարգից ոչ լավ իմաստով. մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է»,- ասել էր Արսեն Թորոսյանը: Ավելի ուշ Թորոսյանը ներողություն էր խնդրել իր այս հայտարարության համար: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |