21:15 Chanel-ն առցանց ներկայացրել է իր նոր հավաքածուն | |
|
Chanel նորաձևության տունն առցանց ռեժիմով ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հայտարարման պահից հետո առաջին հավաքածուն։ kulturomania.ru-ն գրում է, որ «Զբոսանք Միջերկրական ծովով» զբոսաշրջային հավաքածուի ցուցադրությունը պետք է կայանար մայիսի 7-ին Կիպրոսում, բայց համավարակի պատճառով այն կայացել է մայիսի 8-ին սոցիալական ցանցի հարթակներում։ Chanel-ի ղեկավար Վիրջինիա Վիարն ասել է, որ ցուցադրության հետաձգումը մեծ ազդեցություն չի ունեցել հավաքածուի վրա, որը մտածված է որպես փոքր և ավելի թեթև բոլոր մակարդակներում։ Վիարը խոստովանել է, որ համավարակի պատճառով դիզայներները, դերձակները և մյուս աշխատակիցները հայտնվել են ծանր իրավիճակում: «Մենք հստակ չգիտենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը մեր ինդուստրիայում համավարակից հետո, բայց եթե մենք ոչինչ չանենք, աղետ տեղի կունենա»,- ասել է Վիարը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |