20:00 Ցեխագրության համառոտ տեսություն․ Թագուհի Ղազարյան | |
|
Cрач[2]-ռուսերեն ծագում ունեցող բառ է, որը նշանակում է՝ ցեխ, խառնաշփոթություն: Սակայն «սռաչը» (ցեխագրությունը) իր նոր և ամբողջական բովանդակությունը ձեռք բերեց միայն հայկական լեռնաշխարհում, որտեղ ֆեյսբուքահայության ստեղծարար միտքը հանդիպում է ցուկերբերգյան գյուտին: Իհարկե, անուրանալի փաստ է նաև այն, որ հայ ժողովրդի ստեղծարար միտքը միայն Հայկական լեռնաշխարհի տարածքով է սահմանափակվում: Եվ ուրեմն՝ ցեխագրությունն այնտեղ է, որտեղ կա գոնե մի նայիրցի: Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա, չի ապրում հիմա մեր եղբայր նաիրցին… Ինչևէ: Լիովին ճշմարիտ չէ նաև այն պնդումը, որ ցեխագրությունը դրսևորվել է միայն ցուկերբերգյան այս սիրելի, սարսափելի, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում: Ըստ էության, Դիմագիրք-Ֆեյսբուքը միայն հնարավորություն տվեց իրացնելու այն պոտենցիալը, որը դարեր ի վեր գեներացվել էր մեզանում: Համացանցային այս տարածքում հայտնվելուց հետո ցեխագրությունը դարձել է կեցության կարևորագույն բաղադրիչ: Պետությունը չի սահմանել ցեխագրահարկ: Ցեխագրամարտիկները լիովին ազատ են իրենց կամարտահայտման մեջ: Եվ ուրեմն՝ փորձենք բնութագրել ցեխագրությունը: Ցեխագրություն ստեղծելու համար կան կարևորագույն պայմաններ, դրանք են.
Ցեխագրության մեկնարկի համար պարտադիր չէ, որ որևէ նշանակալի առիթ լինի: Ինչի՞ց կարող է գոյանալ ցեխագրությունը.
սեռից (նախընտրելի է՝ կին) տարիքից (նախընտրելի է՝ երիտասարդ) սանրվածքից հագուստից գլխարկից կոշիկից ավտոմեքենայից անձրևանոցից աչք թարթելուց քիթ սրբելուց թեք կանգնելուց վեր նայելուց վար իջնելուց և այլն, և այլն, և այլն… Միով բանիվ՝ որևէ աշխարհասասան և դարակազմիկ իրողությունից: Ցեխագրամարտիկի պատվիրանները
Ինչպե՞ս տարբերել ցեխագրամարտիկին սովորական մեկնաբանություն թողած օգտատերից.
Ցեխագրության գործիքակազմի օրնակները բերելու համար հղում պետք է անեմ իմ անձնական փորձին: Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ Հարց է տալիս հարցազրուցավարը, պատասխանում եմ՝ Սահմանադրություն մեջբերելով: Մեկ էլ՝ մի աղմուկ, մի աղաղակ, ԱԺ ամբիոնից հայտարարություն, թե բա՝ եկե՜ք, հասե՜ք, փրկե՜ք. պատգամավորը Սահմանադրություն է ցիտում: Ես իհարկե հակված չեմ մարդկանց տրավմաների ենթարկելու, բայց հավանաբար ստիպված եմ լինելու քաղաքական գործիչներին շարունակաբար շոկի մեջ պահել նաև հետայսու և պարբերաբար կրկնել ՀՀ սահմանադրության դրույթները: Դեպքը իհարկե միակը չէ, պատահում է, որ բառացի նույն բանն ասենք ես և միևնույն ժամանակ մեկ այլ գործիչ՝ հիմնականում տղամարդ: Իմից հետո՝ աղմուկ, աղաղակ, նրանցինից հետո՝ ծափեր, ցնծություն: Իհարկե, պարտադիր պայման չէ նաև, որ մյուս՝ բառացի նույն միտքը կրկնողը լինի տղամարդ կամ տարիքով ինձանից մեծ: Ցեխագրությունը, ինչպես նշվեց, չունի տրամաբանություն: Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ Պատահում է նաև, որ մեջբերում են իմ խոսքերը՝ բառերը փոխած ու թե բա՝ եկե՜ք, հասե՜ք, փրկե՜ք. պատգամավորը էս ի՜նչ զարմանալի-զարհուրելի, ծիծաղելի-զվարճալի միտք է ասել: Հա, չեմ հերքում նաև, որ փոփոխված նախադասությունն իրոք զվարճալի էր, բայց ափսոս, որ 12 բառանոց նախադասության մեջ 11 բառ փոփոխված էր (թվերը չափազանցված չեն): Հետո էլ թե բա՝ անճշտություններ կան, բայց թող ինքը զգույշ արտահայտվի, որ այսպիսի իրավիճակ չլինի: Առաջարկում եմ ոլորտի մասնագետներին (ցեխագրագետներին) փորձի համար նման թվային հարաբերակցությամբ փորձարկումներ անել ու տեսնել, թե քա՞նի դեպքում զվարճալի բան կստացվի, երբ 12 բառանոց նախադասության մեջ 11 փոփոխություն կատարես: Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ: Լինում է նաև, այնպես է պատահում, որ արտաբերածդ տեքստերում նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցողները չեն կարողանում փոփոխություններն այնպես դասավորել, որ մի զվարճալի-սարսափելի մի բան ստացվի, որից կսկսվեր ցեխագրության հերթական ալիքը: Ու լրագրողը որպես վերնագիր ընտրելով «պատգամավորը էսինչ երևույթի մասին» չեզոք բնութագրումը, այսինքն թե՝ չգտնելով մի հարմար ցեխագրածին վերնագրացու տեքստերումդ, փորձարկումը կատարում է նյութի համար նկար ընտրելիս՝ 3-4 րոպեանոց տեսանյութից էջահատույթ[3] (սքրինշոթ) անելով այնպես, որ տվյալ միլիվայրկյանում հնարավորինս անհարմար աչքերդ թարթելիս լինես: Օ՜, այո, բարեկամներ: Մի քանի րոպե խոսակցության ընթացքում ես ունակ եմ թարթել աչքերս: Ասեմ ավելին՝ մի քանի րոպեի ընթացքում ես ունակ եմ մի քանի անգամ թարթել աչքերս: Հավելեմ՝ հետայսու ես ևս շարունակելու եմ թարթել աչքերս, այսինքն թե՝ անհարմար դրվագների, հետևաբար և ցեխագրության պակաս դժվար թե ունենք: Բայց սպասեք, սա էլ դեռ ամենը չէ: Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ: Մոտենում է լրագրողն ու հարցնում օրինակ՝ «Այ, ի՞նչ եք կարծում Արեգակնային համակարգից դուրս ապրող լայնաթաթ մանուշակագույն դինոզավրերը արդյո՞ք վերացման եզրին են»: Հարցը ունի պատասխանի բազմաթիվ տարբերակներ. «այո», «ոչ», «չգիտեմ», «ձեռ ե՞ք առնում», «ես այդ հարցին չեմ պատասխանի», «տեղյակ չեմ, կուսումնասիրեմ, կասեմ» և այլն: Բայց վերնագիրը, այդուհանդերձ, մեկն է. «Պատգամավորը Արեգակնային համակարգից դուրս ապրող լայնաթաթ մանուշակագույն դինոզավրերի մասին»: Եվ ցեխագրությունը, տրամաբանական և տրավմաբանական իր ողջ սպեկտրով, կամ ավելի ճիշտ՝ դրանցից առաջինի իսպառ բացակայությամբ, պատրաստ է: Իսկ այժմ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ եմ առաջարկում ես՝ որպես հակացեխագրային մեթոդաբանություն: Պատասխանեմ՝ ոչինչ:) Խորհուրդ ապագա ՈՔԹՇՀԳԾՄ-ին ցեխագրության մեջ հայտնվելիս անհրաժեշտ գործողությունների համար (համառոտ ուղեցույց)
Ծանոթագրություն Մեծ է հավանականությունը, որ սույն տեսության շուրջ կմոբիլիզացվեն արդեն հայտնի ցեխագրակերտ ուժերը՝ նոր թափով մեկնարկելու ցեխագրության հերթական եթերաշրջանը: Այդ առիթով անհրաժեշտ եմ համարում նշել, որ առաջիկա ցեխագրության օրինաչափություններին ծանոթանալու համար կարող եք կարդալ վերը շարադրված տեությունը: [1] Ցեխագրություն բառն իր մեջ միանգամից համադրում է բառի թարգմանությունը և փիլիսոփայությունը, քանի որ սռաչ բառը նշանակում է ցեխ, իսկ իմաստաբանական առումով այն ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեխշպրտոցի։ [2] տես նաև https://ayleren.com/cramart/ [3] բառի հայերեն տարբերակի հեղինակ Վահրամ Մարտիրոսյան Աղբյուրը՝ granish.org | |
|
| |
| Всего комментариев: 0 | |