11:45
Ցեղասպանությունը ճանաչող քուրդ գործչին Նոբելյան մրցանակի են ներկայացրել

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախկին նախագահ Սելահաթին Դեմիրթաշին նոբելյան մրցանակի թեկնածու են առաջադրել Շվեդիայում։

Թուրքական Bianet.org-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, իրավաբան Թոմաս Համեբերգը HDP-ի նախկին առաջնորդ, ներկայում բանտում գտնվող Սելահաթին Դեմիրթաշին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու է առաջադրել։

Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած գործ հայտնի գործիչներից է։

Категория: Հայեր | Просмотров: 441 | Добавил: Moder-003 | Теги: Սելահաթին Դեմիրթաշ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0