13:35 Ծառուկյան. «Նրանք իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու» | |
|
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն, պատասխանելով լրագրողների հարցերին, վերահսատատել է՝ իրեն ծանուցագիր ուղարկելն անհարգալից վերաբերմուն է։ Նա նշել է, որ երկրորդ անգամ ևս ծանուցագիրն ստացել է, ինչին պատասխանել է փաստաբանի միջոցով և ՔԿ գնալու կարիքը չկա։ Հարցին, թե ինքը կարծում է, որ իրեն հետապնդո՞ւմ են, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ Սահմանադրության հոդվածը, իսկ ինձ որպես պատգամավոր ծանուցագիրը ներկայացրել են, և ես հարգելով օրենքը, համապատասխան իմ փաստաբանի միջոցով իմ կարծիքն ուղարկել եմ այնտեղ»: Նա հավելեց, որ Քննչական կոմիտե գնալու կարիքը չկա. «Ինչ որ պետք էր, իմ փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած, ուղարկած է: Գրած է այն, ինչը ես ասել եմ իմ հարցազրույցում, որ դա իմ կարծիքն է»: Այն դիտարկմանը, թե արդյոք ճի՞շտ է, որ պատգամավորը պատռում է ծանուցագիրը ու չի ներկայանում քննչական մարմին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Ծանուցագիրը պետք է դնեի՞ ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքի՞ն...: Նախ դա անհարգալից վերաբերմունք էր Ծառուկյանի հանդեպ: Նրանք Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու: Ես հարգել եմ, փաստաբանի միջոցով իմ պատասխանն ուղարկել եմ»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |