22:45 Bugatti-ի համար հազվագյուտ նախապատերազմյան թափք են հարմարեցնում | |
|
Եզակի Bugatti-ն, որի համար, ըստ լուրերի, Volkswagen-ի նախկին ղեկավար Ֆերդինանդ Պիխը 16 մլն եվրո է վճարել, կդառնա շքեղ նախապատերազմյան 57 SC Atlantic-ի ժամանակակից տարբերակը։ Այդ մասին ֆրանսիացի հիպերավտոմեքենաներ արտադրողն ակնարկել է սոցիալական ցանցերում՝ հայտնում է Motor-ը։ Իրենց հաղորդագրություններում ապրանքանիշի ներկայացուցիչները գրել են, որ 57 SC Atlantic-ը հնարավոր չէ կրկին վերարտադրել, ինչպես նաև հարց են առաջ քաշել՝ հնարավո՞ր է արդյոք վերափոխել թափքի դիզայնի լեզուն՝ համապատասխանեցնելով այն XXI դարի պահանջներին։ Ընդամենը թողարկվել է Bugatti Type 57SC Atlantiс-ի չորս օրինակ, սակայն պահպանվել է երեքը։ 2010թ․ Atlantiс-ներից մեկը 30 մլն դոլարով վաճառել են աճուրդում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |