22:45
Բրիտանական Ginetta-ն ճանապարհային սուպերմեքենա է թողարկել

Ginetta սպորտային ավտոմեքենաներ արտադրող բրիտանական ընկերությունը ստեղծել է V8 շարժիչով սուպերավտոմեքենա, որը կարող է ժամում 320 կմ արագություն զարգացնել։ Դեռևս անանուն մոդելը հրապարակային կներկայացվի մարտի սկզբին՝ Ժնևյան ավտոսրահում՝ հայտնում է Motor-ը։

Նոր Ginetta-ն 608 ձիաուժ հզորություն ունի։ Թափքը ալյումինի մեկ ամբողջական կտորից է։ Սուպերավտոմեքենայի հիմքը կարբոնային է՝ ինտեգրված նստարաններով, որոնք թաքնված են ածխապլաստիկից վահանակների տակ։

Категория: Auto News | Просмотров: 1691 | Добавил: Moder-003 | Теги: սուպերքար, Ginetta | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0