21:15
Բրիտանացիները գլեմփինգի համար մոդուլային տուն են ներկայացրել

Բրիտանական Tree Tents International ընկերությունը գլեմփինգի՝ լյուքս դասի տուրիզմի համար մոդուլային տուն է ներկայացրել, հաղորդում է Daily Mail-ը:

Մոդուլային կոնստրուկցիան պատրաստված է վերամշակված նյութերից և հավաքված վիճակում շատ տեղ չի զբաղեցնում: Բացված վիճակում տան չափսերը 3x5 մ են, ընդ որում ըստ արտադրողի, այն կարելի է տեղադրել ցանկացած մակերևույթի վրա՝ լեռան լանջից մինչև լողափ: Տունը կարող է դիմանալ ցանկացած վատ եղանակային պայմաններին: Ներսում կա մեկ երկտեղանոց և մեկ երկհարկանի մահճակալ, սեղան, բազկաթոռ, մեծ պատուհան: Տունը հագեցած է արևային վահանակներով,  մարտկոցով, լոգախցիկով և փոքր փայտի վառարանով:

Категория: Innovation | Просмотров: 462 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0