23:00 Բուրգ-զբոսանավի նախագիծ | |
|
Ճարտարապետ և դիզայներ Ջոնաթան Շվինգեն (Jonathan Schwinge) ներկայացրել է HYSWAS նախագիծը՝ բուրգ-զբոսանավ ֆուտուրիստական հայեցակարգ, որն ավելի շատ նման է տիեզերանավի։ Քառանիստ ձևի շնորհիվ այս զբոսանավը բավականին կայուն կլինի ջրի վրա նույնիսկ ալեկոծ ծովափոթորկի ժամանակ։ Նրա շարժվող մասը թևերի ձև ունի և գտնվում է ջրի տակ, իսկ բուրգաձև բնակելի մասը ջրից բարձր է և ամրակցված է ամուր կայմին, որն ազատորեն պտտվում է կենտրոնական լիսեռի ջուրջ։ 45 կմ/ժ արագության ժամանակ այն կարծես սավառնում է ջրի վրայով։ Ինչ վերաբերում է հարմարավետությանը, ապա բազմահարթակային կոնստրուկցիայում դրա համար բավականաչափ տեղ է հատկացվել. ճաշասենյակներ, լանուջ-գոտիներ, մինի-լողափ, տրապներ: Նախագիծը ենթադրում է միաժամանակ 6 հանգստացող և անձնակազմի 4 անդամ տեղավորել:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |