13:16 Բողոքի գործողություն | |
|
Այսօր Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի գործողությունն են իրականացնում գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները: Ցուցարարները պահանջում են վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Հիշեցնենք՝ ըստ նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք: Նախագիծն առաջարկել է Կենտրոնական բանկը, նաև սահմանվել է, որ բանկերի 3 մլն պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |