21:45 Բոբ Մառլին մահանալուց 38 տարի անց տարեկան 20 մլն դոլար է «վաստակում» | |
|
Ռեգգի ճամայկացի լեգենդար երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Բոբ Մառլին իր մահից շուրջ 38 տարի անց համարվում է աշխարհում ամենաշատ «վաստակող» հանգուցյալ արտիստներից, գրում է MSN-ն: Ըստ աղբյուրի՝ Մառլիի տարեկան հասույթը կազմում է 20 մլն դոլար, որը գոյանում է վերջինիս անունով House of Marley ապրանքանիշի ականջակալների, բարձրախոսների և նվագարկիչների, ինչպես նաև երաժշտի ձայնասկավառակների վաճառքից: Forbes ամսագրի ամենաշատ «վաստակող» մահացած արտիստների ամենամյա ցանկում Բոբ Մառլին տարեկան 20 մլն եկամտով առաջատար տեղ է զբաղեցնում: Բոբ Մառլին մահացել է մելանոմայից, 1981 թվականին:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |