22:15 Բնապահպանները հաշվել են կենդանիների անհետացող տեսակների ճշգրիտ թիվը | |
|
Աշխարհում կենդանիների առնվազն 600 տեսակ կա, որոնք ներառված չեն Կարմիր գրքում, սակայն անհետացման վտանգի տակ են: Այս մասին հոդվածը հրապարակվել է Conservation Biology-ում: «Երբ վայրի բնության պահպանության միջազգային միության մասնագետները աշխատում են Կարմիր գրքի նոր տարբերակների վրա, ապա նրանք, որպես կանոն, ժամանակ չունեն տասնյակ հազարավոր տեսակների տվյալների որակյալ վերամշակման համար: Հետևաբար գրքում ներկայացված տեղեկատվությունը կարող է հնացած կամ իրականությանը չհամապատասխանող լինել: Արդյունքում գիտնականները պարզապես չեն նկատում անհետացող տեսակների որոշակի տոկոսը», - ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Նեյմեգենի համալսարանից Լուկա Սանտինին: Անհետացման ուղղակի վտանգն, ինչպես նշում է Սանտինին, առկախված է կենդանիների և բույսերի 5 հազար տեսակների վրա: «Այն փաստը, որ Կարմիր գրքում չկա կենդանիների մի ամբողջ շարք, որոնք անհետացղման եզրին են, խոսում է այն մասին, որ գրքի նոր տարբերակների համար օգտագործվող մեթոդները, շատ են հնացել: Հետևաբար Կարմիր գրքի վրա աշխատող գիտնականները պետք է անհապաղ յուրացնեն նոր տեխնոլոգիաները, հակառակ դեպքում գիրքը կդադարի իր գլխավոր գործառույթներն իրականացնել», - հավելել է նա, գրում է Planet-today-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |