21:45
BMW-ն կոշտ Brexit-ի դեպքում կարող է տեղափոխել իր բիզնեսը Բրիտանիայից

BMW ավտոարտադրողն ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս կոշտ Brexit-ի վերաբերյալ նախազգուշացումներով։ Այս անգամ ընկերությունում հայտարարել են, որ Mini մոդելի ավտոմեքենաների արտադրությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել՝ տեղեկացնում է Sky News-ը։

Ավտոհսկայի տնօրենների խորհրդի անդամ, Mini և Rolls-Royce ավտոմեքենաների արտադրության պատասխանատու Պետեր Շվարցենբաուերը հայտարարել է, թե «ընկերությունը պետք է դիտարկի» իր արտադրության տեղափոխումը Մեծ Բրիտանիայից, քանի որ կարող է գլուխ չհանել լրացուցիչ ծախսերից, որոնք անխուսափելի են։

Sky News-ին տված հարցազրույցում նա իր համերաշխությունն է հայտնել մյուս ավտոկոնցեռներին, որոնք դիտարկում են Բրիտանիայից իրենց բիզնեսը հանելու հարցը։

Категория: Auto News | Просмотров: 4227 | Добавил: Moder-003 | Теги: brexit, BMW | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0