18:11
ԲԿ-ում 3-ամյա աղջիկ է մահացել

Մարտի 4-ին ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա աղջիկը մահացել է:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին»:

ՀՀ ՔՕ-ի 279-րդ հոդվածը սահմանում է՝ մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Просмотров: 501 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0