20:41
Բիթքոինի գինն աճում է

Երկուշաբթի ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի գինը չափավոր աճում է։ Այն մոտեցել է 14 000 դոլար ցուցանիշին:

Այս մասին փաստում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։

CoinMarketCap պորտալի տեղեկությունների համաձայն, որը միջին գինը հաշվարկում է  ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկանում է 0,56 տոկոսով՝ հասնելով մինչեւ 13 080 դոլարի։ Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն աճում է 0,35 տոկոսով՝ հասնելով մինչեւ 13 061 դոլարի։ Բիթքոինին բաժին է ընկնում շուկայի 61,1 տոկոսը։

Նախորդ անգամ բիթքոինի գինը հասել է 14 000 դոլարի 2018 թվականի հունվարի 15-ին: 

Категория: Network News | Просмотров: 230 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Բիթքոին | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0