21:30 Բիպոլյար խանգարում. ի՞նչ է դա | |
|
Բիպոլյար խանգարումը բնութագրվում է տրամադրության ցիկլիկ փոփոխություններով: Ծայրահեղ գրգռվածությունը (մոլուցք) փոխվում է տրամադրության անկումով (դեպրսիայով), հաճախ այդ փոփոխությունների ընթացքում՝ նորմալ տրամադրության դրվագներով: Երբեմն տրամադրության փոփոխությունները տեղի են ունենում կտրուկ և արագ, չնայած՝ դա տեղի է ունենում աստիճանաբար: Դեպրեսիվ փուլի ընթացքում անձի մոտ կարող են դրսևորվել դեպրեսիայի բոլոր ախտանշանները կամ դրանց մի մասը: Ծայրահեղ գրգռման կամ մանիայի ժամանակ մարդը կարող է լինել գերակտիվ, չափազանց եռանդուն ու շատախոս: Մոլուցքը հաճախ ազում է մեր դատողության, բանականության, հասարակական պահվածքի վրա, ինչը հաճախ հանգեցնում է լուրջ խնդիրների, շփոթության: Այսպես, օրինակ՝ մուլուցքի ընթացքում մարդը ընդունակ է բերկրանք ապրել, լի է հսկայական ծրագրերով, իսկ դրանք էլ իրենց հերթին՝ անխոհեմ գործնական որոշումների, սեռական կապերի պատճառ դառնալ:
Դեպրեսիայի և մոլուցքի ախտանշանները Բոլորովին էլ պարտադիր չէ, որ հիվանդը դեպրեսիայի կամ մոլուցքի ժամանակ զգա բոլոր ախտանշանները: Ախտանշանների քանակը դեպրեսիայի ծանրության հետ կապված չէ, որոշ մարդիկ ունենում են ավելի շատ ախտանշաններ, իսկ մյուսները տառապում են ծագած բազմաթիվ ախտանշաններից: Ախտանշանների ծանրությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է, այն փոխվում է ժամանակի ընթացքում: Դեպրեսիան՝
Մոլուցքին առավել բնորոշ է
Աղբյուրը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |