15:18 Բեյրութի պայթյունից տուժած երեխաների կեսի մոտ առկա են տրավմայի և սթրեսի նշաններ | |
|
Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի խոսնակ Մարիքսի Մերկադոն ներկայացրել է Բեյրութում իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը: Օգոստոսի 10-ից 17-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները կարիքների արագ գնահատում են իրականացրել: Հարցվածների կեսը նշել է, որ պայթյունից հետո իրենց բնակավայրերում երեխաների մոտ նկատվել են վարքագծային փոփոխություն, հոգետրավմայի ախտանշաններ կամ սթրես, որոնք կարող են արտահայտվել ծայրահեղ անհանգստությամբ կամ հանդարտությամբ, ծնողների և ընտանիքների հետ շփման բացակայությամբ, մղձավանջերով, քնի խանգարումներով, ագրեսիվ վարքագծով։ Հարցվածների մեկ երրորդը նշել է նաև մեծահասակների շրջանում ի հայտ եկած բացասական ախտանշանների մասին։ Սոցիալ-հոգեբանական աջակցությունը ծրագրային առաջնահերթություններից է։ Հստակ է, որ կարիքները չափազանց մեծ են: Պայթյունի հետևանքով առաջացած տրավման հաղթահարելու համար երեխաներն անհապաղ և շարունակական հոգեբանական աջակցության կարիք ունեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը համալիր մոտեցում է նախատեսում երեխաների և ծնողների համար. աղետից տուժած վայրերում երեխայամետ կենտրոնների հիմնում, անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտացված, ինտենսիվ և երկարաժամկետ հոգեբանական աջակցություն: Պայթյունի պատճառած վնասներն՝ ըստ վերջին տվյալների.
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների աջակցությամբ մինչ այօր իրականացրել է.
Առաջիկա երեք ամիսներին երեխաների և նրանց ընտանիքների անհապաղ կարիքները բավարարելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ է 46,7 մլն ԱՄՆ դոլար: Պետք է վերականգնել առաջնային ծառայությունները, զինել դեռահասներին և երիտասարդներին անհրաժեշտ հմտություններով՝ իրենց երկիրը վերակառուցելու համար։ ՅՈՒՆԻՍԵՖ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |