16:05 Բելգրադը հետաքննություն է սկսել սկանդալային տեսանյութի հետքերով | |
|
Բելգրադը հետաքննություն է սկսել համացանցում հայտնված սկանդալային տեսանյութի կապակցությամբ, որում ցույց է տրվում, թե ինչպես է ռուս դիվանագետը կամ հետախուզության աշխատակիցը սերբ տղամարդուն կանխիկ գումար է տալիս: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանձնարարել է հետաքննություն սկսել, երբ տեսագրությունները YouTube-ում հրապարակվեց նոյեմբերի 17-ին: Այս մասին գրում է euronews-ը։ Պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սերբիայի հետախուզական գործակալությունը կարծում է, որ տեսանյութն իրական է և նախատեսում է լրացուցիչ տեղեկություններ հրապարակել՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |