14:50
ԲԴԽ անդամները հավաքվում են Խորհրդի շենքում։

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամները հիմա հավաքվում են Խորհրդի շենքում։ Մուտքը բաց է՝ վարչապետի կոչից հետո քաղաքացիները վերացրել են արգելափակումը:

ԲԴԽ անդամներից Անի Մխիթարյանը լրագրողներին ասաց, որ աշխատանքի են եկել, չհստակեցնելով՝ ինչ հարց են քննարկելու։

ԲԴԽ խոսնակ Արման Խաչատրյանը հայտնեց, որ Խորհրդի նիստ չի լինի, քանի որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր չէր կարողացել շենքից դուրս գալ և մեկնել Կառավարություն՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: Ինչպես և դատարանների, ԲԴԽ շենքի մուտքերը և ելքերը նույնպես առավոտից արգելափակված էին քաղաքացիների կողմից:

Просмотров: 418 | Добавил: manomin98 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0