11:33
Բաքվի բռնապետին թերագնահատելը սխալ է. Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետին թերագնահատելն, ըստ իս, սխալ է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 «Այո՛, էրդողանական վարչախմբի ազդեցությունը շատ մեծ է, բայց նա շարունակում է մնալ մանևրի սահմանափակ հնարավորություններով ինքնուրույն խաղացող։

Կարծիքները, թե Բաքվի բռնապետը կուզենար հրադադարի հաստատում, սակայն դա նրան թույլ չի տալիս Էդողանական վարչախումբը, կարծում եմ` իրականության հետ մեծ աղերսներ չունեն։

Այո՛, Էրդողանը լուրջ սադրիչ է, սակայն որոշումներ կայացնողը Բաքվի բռնապետն է և հենց նա է կանգնելու պատմության դատի (կուզենայի՝ դատաստանի) առջև»,-գրել է իրանագետը։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 194 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0