21:45
Բաժանումն ավելի ծանր են տանում կանայք

Սիրահարների բաժանումը երկու սեռի ներկայացուցիչների համար էլ կարող է ծանր լինել: Հոգեբանները հարցումներ են անցկացրել, որոնց մասնակցել է 5705 կին ու տղամարդ:

Մասնակիցներին խնդրել են գնահատել բաժանումից հետո առաջացող վիճակը: Կանանց մոտ գնահատականը հասել է 6,84-ի, տղամարդկանց մոտ՝ 6,58-ի: Հարցումների արդյունքում բաժանումն ավելի ծանր են տանում կանայք, սակայն հոգեբանները վստահեցնում են, որ կնոջ մոտ սթրեսը շուտ է անցնում, իսկ բաժանումը ավելի ամուր է դարձնում նյարդային համակարգը:

Մինչդեռ տղամարդիկ երկար ժամանակ չեն կարողանում մոռանալ իրենց սիրելիներին:

Հ.Գ. Հարցումների արդյունքին թերևս վստահել չի կարելի. կարո՞ղ է արդյոք մարդը 10 բալանոց սանդղակով ճիշտ գնահատել իր զգացմունքները:

Категория: Հոգեբանական | Просмотров: 1126 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: բաժանում | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0