12:05
Ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստ ազատվեցին զինծառայությունից

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստների:

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

Ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայկ Տիգրանի Ղազարյանին, Դավիթ Սերգոյի Մարիկյանին, Կարեն Ռաֆիկի Մուրադյանին, Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանին, Արսեն Աբրահամի Բեգլարյանին և Սարգիս Վաչագանի Ադամյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:

Կառավարությունը կարևորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019  թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Просмотров: 457 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: զինծառայություն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0