09:47 Այսօր Տյառնընդառաջ է | |
|
Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը, որը Հայոց եկեղեցու տոներից է։ Տյառնընդառաջը տոնը համընկնում է Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո ժամկետին և նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Տոնի ժողովրդական անվանումներն են` Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես: Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ և այդ խարույկների վրայով թռնում են նորապսակ զույգերը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |