10:15
Այսօր Ճարտարապետության միջազգային օրն է

Այսօր Ճարտարապետության միջազգային օրն է։

Այն նշվում է 1985 թվականից, որ  սահմանվել է Ճարտարապետների միջազգային միության կողմից:

Ի սկզբանե, միությունում կազմակերպված քննարկման ժամանակ որոշվել է օրը նշել հուլիսի 1-ին: Այդուհանդերձ, Ճարտարապետների միջազգային միությունը 1996 թվականին Բարսելոնայում կայացած իր 20-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընդունում է տոնի օրը փոփոխելու մասին բանաձև: Այդ ժամանակվանից  ճարտարապետների մասնագիտական տոնը նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը:

Ճարտարապետների միջազգային միությունը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այդ ժամանակ միության նպատակն էր նպաստել ավերված քաղաքների, բնակավայրերի վերականգնմանը: 1950 թվականի տվյալներով, մոլորակի բնակչության մեկ երրորդը բնակվում էր քաղաքներում:

50 տարի անց մասնագեներն արձանագրել են, որ այդ թիվը կտրուկ աճել է և դեռ շարունակում է աճել: 2050 թվականին քաղաքներում ապրող բնակչության թիվը կհասնի 6 մլրդ-ի: Փաստացի մոլորակի բնակչության մոտ կեսը քաղաքի բնակիչներ են:

Категория: Օրացույց | Просмотров: 539 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ճարտարապետության միջազգային օր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0