10:00
Այսօր Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի երրորդ երեքշաբթի օրը նշվում է Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրը (World Day of Social Work)։

Որպես սոցիալական ուղղվածությամբ աշխատանքի ներկայացուցիչներին միավորող մասնագիտական այս տոնի նախաձեռնողներ ու կազմակերպիչներ 1983թ․ հանդես են եկել միջազգային կազմակերպությունները՝ Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիան (The International Federation of Social Workers, IFSW) եւ Սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիան (The International Association of Schools of Social Work, IASSW)։

Նախաձեռնությանն աջակցել է Սոցիալական ապահովման միջազգային խորհուրդը, ինչպես նաև ազգային պետական ու ոչ պետական սոցիալական կազմակերպություններն ու հաստատությունները՝ աշխարհի ավելի քան 90 երկրներում։

Категория: Օրացույց | Просмотров: 840 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: օր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0