10:30
Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է

Փետրվարի 20-ը Սոցիալական արդարության համաշխարհային օրն է (World Day of Social Justice)։ Այն ամեն տարի նշվում է սկսած 2009-ից։

ՄԱԿ ԳԱ այս տոնը հռչակել է 2007թ․ նոյեմբերի 26-ի № A/RES/62/10 հատուկ բանաձեւով։ Նոր ամսաթվի՝ փետրվարի 20-ի համար նախապայման է դարձել բարձր մակարդակով համաշխարհային հանդիպումը, որն անցկացվել է Կոպենհագենում 1995թ․ մարտին, եւ որտեղ հռչակվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները։

Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-պետությունները փետրվարի 20-ը նվիրում են ազգային մակարդակով միջոցառումների անցկացմանը, որոնք նպաստում են սոցիալական արդարության ամրապնդմանը եւ ամեն տարի նոր թեմա ունեն։

Категория: Օրացույց | Просмотров: 1310 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սոցիալական արդարության համաշխարհայի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0