10:00
Այսօր Շնորհակալության միջազգային օրն է

Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Հոգեբանների հետազոտությունների համաձայն` շնորհակալության անկեղծ խոսքը բարձրացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարելու սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:

Բնականաբար, շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Օրինակ՝ Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին:

Категория: Օրացույց | Просмотров: 1344 | Добавил: armenlur | Теги: հունվարի 11, Միջազգային օրեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0