10:00
Այսօր Ռադիոյի օրն է

Համաշխարհային գիտության և տեխնիկայի պատմության մեջ մայիսի 7-ը նշվում է որպես ռադիոյի ծնունդի օր:

1895 թվականի այս օրը ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանդես է եկել զեկույցով և ցուցադրել իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին սեանսը: Եվ այսօր դա կապի ոլորտի բոլոր աշխատակիցների տոնն է:

1945 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում լայնորեն նշվել է ռադիոյի գյուտի 50-ամյակը: Դրա հետ կապված երկրի կառավարությունը որոշում է ընդունել այս օրը ամեն տարի Ռադիոյի օր համարելու մասին, որն ավելի ուշ հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1980 թվականի հոկտեմբերի 1-ի № 3018-Х հրամանով՝ «Տոնական և հիշատակի օրերի մասին»:

Այսօր Ռադիոյի օրը կապի ոլորտի բոլոր աշխատակիցների տոնն է եւ նշվում է ոչ միայն Ռուսաստանում: Այն շարունակում են մայիսի 7-ին նշել Բելառուսում, Հայաստանում և Ղրղզստանում:

 

Категория: Օրացույց | Просмотров: 2683 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ռադիո | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0