10:30 Այսօր քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է | |
|
Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը (International Childhood Cancer Day) աշխարհի շատ երկրներում նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին՝ սկսած 2001 թվականից։ Օրը հիմնվել է 2001 թվականին, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհին ընկերակցության (ICCCPO) նախաձեռնությամբ. առաջին անգամ նրանք այդ օրն անցկացրել են հունվարի 15-ին Լյուքսեմբուրգում, սակայն ավելի ուշ որոշվել է մեկ ամսով հետաձգել: Այսօր Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան 90 երկրներում։ Վիճակագրության համաձայն՝ ամեն տարի աշխարհում մոտ 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով։ Նրանցից կեսը մահանում է։ Երեխաներն ավելի շատ հիվանդանում են արյան քաղցկեղով կամ լեյկեմիայով։ Զարգացած երկրներում, որտեղ հիվանդանոցները զինված են ժամանակակից տեխնիկայով, 4 երեխաներից 3-ը բուժվում են, իսկ ահա զարգացող երկրներում պատկերը լրիվ հակառակն է։ Հենց զարգացող երկրներում են ապրում քաղցկեղով հիվանդ երեխաների 80 տոկոսը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |