09:00
Այսօր պարի միջազգային օրն է

Ամեն տարի՝ ապրիլի 29-ին, աշխարհը նշում է Պարի միջազգային օրը (International Dance Day)։ Այս տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել է նշվել 1982 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ։

Օրվա ընտրությունը կապված է հայտնի ֆրանսիացի բալետի վարպետ Ժան Ժորժ Նովերի հետ, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։ Ապրիլի 29-ին նրա ծննդյան օրն է։

Տոնը ստեղծողների մտահղացման համաձայն՝ այս օրը կոչված է միավորել պարի բոլոր ճյուղերը, պատվել արվեստի այս ձևը, քաղաքական, մշակութային ու էթիկական սահմանները հաղթահարելու ու մարդկանց միավորելու նրա ունակությունը՝ թույլ տալով բոլորին խոսել մեկ լեզվով՝ պարի լեզվով։

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի աշխարհի հայտնի պարուսույցներից մեկին առաջարկում են հասարակական ուղերձ հղել, որը կհիշեցնի մարդկանց պարի գեղեցկության մասին։

Категория: Օրացույց | Просмотров: 1841 | Добавил: armenlur | Теги: Միջազգային օրեր, ապրիլի 29 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0