10:00 Այսօր Ոսկերչի միջազգային օրն է | |
|
Ամբողջ աշխարհում հունվարի 31-ը նշվում է որպես Ոսկերչի միջազգային օր: Ոսկերչի մասնագիտությունը հնագույն մասնագիտություններից է, մարդիկ միշտ էլ սիրել են զարդարվել: Առաջին զարդերը տարբեր նյութերից են եղել, օրինակ՝ խխունջներից պատրաստված հուլունքներ, ժանիքներից պատրաստված վզնոցներ, մանրաքարերից պատրաստված զարդեր: Ամենահարուստ և ճոխ զարդերը ցեղի առաջնորդն է կրել: Ոսկերչական արվեստի հայրենիք է համարվում Հին Հունաստանը, որտեղ առաջինն են թանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր ի հայտ եկել: Հին և արդի վարպետների ստեղծագործություններն ապշեցնում են գեղեցկությամբ և նրբագեղությամբ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |