09:00
Այսօր Օդերևութաբանության համաշխարհային օրն է

Այսօր` մարտի 23-ին, Օդերևութաբանության համաշխարհային օրն է (World Meteorological Day): Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հիմնադրվել է 1950 թվականին։ Նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։ Հիմնական գործողություններն իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։ Նստավայրը Ժնևում է։ 

Категория: Օրացույց | Просмотров: 780 | Добавил: armenlur | Теги: մարտի 23, Միջազգային օրեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0