10:00 Այսօր նշում են Նյուտոնի օրը | |
|
Այսօր գիտնականների համաշխարհային միությունը նշում է գիտելիքի տոնը` Նյուտոնի օրը: Ընտրվել է հենց այս օրը, քանի որ մեծ գիտնական Իսահակ Նյուտոնը ծնվել է հունվարի 4-ին: Այս օրը մի շարք գիտնականներ այցելում են մեծ ֆիզիկոսի գերեզմանին, որը գտնվում է Լոնդոնի Վեստմիստերյան աբբայությունում: Հիշեցնենք, որ իր բազմաթիվ գյուտերից հետո Նյուտոնը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ նստած էր ծառի տակ ու գլխին պատահաբար խնձոր ընկավ: Հենց այս դեպքից ելնելով էլ նա հայտնագործեց ձգողության ուժի օրենքը: Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը ծնվել է 1642 թ. դեկտեմբերի 25-ին (1643 թ. հունվարի 4-ին՝ հին տոմարով) Լինքոլնշիր կոմսության Վուլսթորփ գյուղում (Մեծ Բրիտանիա): Համարվում է աշխարհի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը։ Նյուտոնը նկարագրել է գրավիտացիան ու շարժման օրենքները «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» («Philosophiae Naturalis Principia Mathematika») գրքում՝ դրանով հիմք դնելով դասական մեխանիկային։ Նա նաև դիֆերենցիալ հաշվարկի հիմնադիրներից մեկն է։ 1666-1675 թթ. նա զբաղվում է գիտությամբ։ 1666-ին նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668-ին ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվում է լույսի հատկություններով և գրում բազմաթիվ աշխատանքներ։ Չնայած նրան, որ Նյուտոնը ծնվել էր շատ թույլ առողջությամբ, նա ապրեց 83 տարի։ Նա վախճանվել է Լոնդոնից ոչ հեռու գտնվող Քենսինգթոն քաղաքում 1727թ. մարտի 20 (31)-ին։ Նյուտոնին մեծ հանդիսավորությամբ թաղում են Լոնդոնի Վեստմինսթեր մատուռում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |