10:15 Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է | |
|
Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականի նոյեմբերի 17-ին։ Այն նշվում է ամեն տարի փետրվարի 21-ին՝ սկսած 2000 թվականից և ուղղված է լեզվային ու մշակութային բազմազանությունը պահպանելուն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 6 հազար լեզու գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Փետրվարի 21-ը համընկնում է Բենգալյան լեզվի համար շարժման ամսաթվի հետ։ Փետրվարի 21-ը Բանգլադեշում հիշատակության օր է՝ կապված 1952 թվականի արյունալի իրադարձությունների հետ, երբ Պակիստանի ոստիկանությունը Արևելյան Պակիստանում (1971 թվականից Բանգլադեշ) հաշիվ տեսավ բենգալյան լեզվի՝ որպես պետական լեզվի ընդունման կողմնակիցների հետ։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |