09:34
Այսօր Կամավորների միջազգային օրն է

1985թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պետություններին առաջարկեց ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորների միջազգային օրը` ի նպաստ աշխարհի տնտեսական, սոցիալական զարգացման:

Կամավորները մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակը ինքնակամ նվիրում են հասարակության բարօրությանը, ջանում ինչ-որ կերպ օգտակար լինել մյուսներին: 

Այն ոլորտները, որտեղ կարել է տեսնել կամավորների անշահախնդիր աշխատանքը, բազմազան են ու տարբեր:

Նշենք, որ Կամավորների համաշխարհային համաձայնագրում նշված է, որ նրանք իրավունք ունեն իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան նվիրել անհատական ու կոլեկտիվ ակցիաներին, սակայն դրա դիմաց չակնկալել վարձատրություն կամ փոխհատուցում:

Категория: Օրացույց | Просмотров: 211 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Կամավորների միջազգային օր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0