20:00
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. Լոռու Դսեղ գյուղում: Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է Ջալալօղլու (այժմ` Ստեփանավան) չորսդասյա ծխական դպրոցում:

Ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և կարճ ժամանակ անց, դասընթացը չավարտած, աշխատանքի անցել Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում, ապա Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում: 

Սկսած 1883 թվականից` իր ամբողջ կյանքն անցկացրել է Թիֆլիսում, զբաղվել գրական-ստեղծագործական աշխատանքով և հասարակական գործունեությամբ:  
Թումանյանը վախճանվել է 1923թ. մարտի 23-ին Մոսկվայում: Նրա աճյունը տեղափոխվել է Թիֆլիս և թաղվել Խոջիվանքի գերեզմանոցում։

Категория: Օրացույց | Просмотров: 1427 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Հովհաննես Թումանյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0