10:00 Այսօր Հաճախորդի միջազգային օրն է | |
|
Աշխարհում բազմաթիվ տոներ կան, և վերջերս ցանկը համալրվել է ևս մեկով՝ Հաճախորդի միջազգային օրով (International client's day): Ի տարբերություն արդեն ավանդույթ ունեցող տոների՝ Հաճախորդի օրը դեռ նոր է սկսում նվաճել աշխարհը: Առաջին անգամ այն նշվել է 2010 թվականի մարտի 19-ին: Ամենատարբեր ոլորտների ապրանքների և ծառայությունների համար նախատեսված այս տոնի նպատակը նոր հաճախորդներ գրավելն ու մշտականներին խրախուսելն է: Այս օրը բոլոր գործարարները հնարավորություն ունեն իրենց երախտագիտությունը հայտնելու հաճախորդներին համագործակցության համար։ Թե ինչպես անել դա, տվյալ ընկերության որոշելիքն է. տոնը կարող է լինել փոքրիկ նվերների, զեղչերի, ակցիաների, տոնական միջոցառումների տեսքով։ Տոնի նախաձեռնողները ձեռներեցներ են Ռուսաստանից և Լիտվայից: Նախաձեռնությունը, սակայն, արագորեն աջակցություն է գտել Եվրոպայում և Ամերիկայում գործող բազմաթիվ փոքր և խոշոր ընկերությունների կողմից: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |