10:30 Այսօր Երկիր մոլորակի օրն է | |
|
Ամբողջ աշխարհում ապրիլի 22-ը նշվում է որպես Երկիր մոլորակի օր։ Այս օրն առաջին անգամ նշել են 1970թ․-ին։ Այնուհետև ՄԱԿ-ի կողմից այն հաստատվել է որպես Երկիր մոլորակի պաշտոնական օր։ Այդ օրը աշխարհի տարբեր ծայրերում անց են կացվում բնապահպանական մի շարք երթեր, ցույցեր և ակցիաներ։ Օրը նշվում է ավելի քան 192 երկրում։ Ստեղծվել է նաև Երկրի օրվա ցանց։ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նիստի ժամանակ հայտարարվել է, որ, միջազգային այս օրը նշելով՝ մենք ընդունում ենք, որ Երկիրը և դրա էկոհամակարգերը մեր տունն են, որոնք ապահովում են մարդու կյանքը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |