09:00 Այսօր Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է | |
|
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (International Labour Organization) ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի անվտանգության միջազգային օր կամ Աշխատանքի վայրում անվտանգության ու առողջության պահպանման համաշխարհային օր (World Day for Safety and Health at Work)։ Առաջին անգամ այս օրը նշվել է 2003 թվականին։ Աշխատանքի անվտանգության միջազգային օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել աշխատանքային պայմանների անվտանգության խնդրին։ Այսօր օրը նշվում է ավելի քան 100 երկրներում։ ԱՄԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն օր 6300 մարդ (տարեկան 2,3 միլիոն մարդ) է մահանում աշխատանքի վայրում դժվախտ պատահարներից կամ մասնագիտական հիվանդություններից։ Այս թվից միայն 317 հազար դեպքերն են մահվան ելքով դժբախտ պատահարները, իսկ մոտ 1,7-2 մլն մահվան դեպքերը աշխատանքի հետ կապված հիվանդությունների արդյունք են։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |