10:00
Այսօր ամուսնական գործակալությունների միջազգային օրն է

Հետաքրքիր է, որ Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին՝ փետրվարի 12-ին, նշվում է Ամուսնական գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies): Այս մասնագիտական տոնը ստեղծվել է Ուկրաինայում և գրանցվել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի կրթության և գիտության Մտավոր սեփականության պետական դեպարտամենտի կողմից:

Նոր տոնի հիմնադրման գաղափարը, որը պատկանում է ուկրաինական ամուսնական գործակալություններից մեկին, վերցրել են ԱՄՆ, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և Ռուսաստանի մեծ թվով գործընկեր գործակալություններ:

Որոշ տեղեկություններով՝ ամուսնական գործակալությունների պատմությունն ավելի քան 360 տարեկան է: Ամուսնական առաջին գրասենյակը՝ «Հանդիպումների և հասցեների բյուրոն», բացվել է 1650 թվականի սեպտեմբերի 29-ին Լոնդոնում: Այդ ժամանակից ի վեր կողակցի ընտրությունը հայտարարությամբ կամ ծանոթությունների ծառայության միջոցով բավականին տարածված է դարձել:

Категория: Օրացույց | Просмотров: 1490 | Добавил: armenlur | Теги: փետրվարի 12, Միջազգային օրեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0