10:30 Այսօր Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրն է | |
|
Այսօր աշխարհում նշվում է Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրը: 1987թ. հոկտեմբերի 17-ին հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել էին Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այդ օրը ֆրանսիացիները ցանկացել էին հարգել աղքատությանն ու սովին զոհ գնացած մարդկանց հիշատակը: Նրանք նշում էին, որ աղքատությունը համարվում է մարդու իրավունքների խախտում, և կոչ էր արվում համընդհանուր ջանքերով փորձել հարգել այդ իրավունքը: 1992թ. «Չորրոդ աշխարհ» շարժման ներկայացուցիչները, որոնք պայքարում են աղքատության դեմ ամբողջ աշխարհում, կարողացան հասնել այն բանին, որ դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 17-ը հռչակեց այդ չարիքի դեմ պայքարի համաշխարհային օր: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |