20:00
Այն ինչ 3 հոգի գիտեն՝ գիտեն բոլորը

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ռեյտինգային ընտրակարգը Ընտրական օրենսգրքում թողելը նշանակում է քաղաքացուն օտարել քաղաքականությունից ու քաղաքական կյանքում էլ արմատավորել այլ ոլորտներում գերակա Խնամի-Ծանոթ-Բարեկամ սկզբունքը։

2018 թվականի ընտրություններում շատ եմ լսել՝ գաղափարապես ձե՛զ հետ ենք, բայց մորաքրոջս հարսը խնդրել է իր տեգրին ձայնը տալ, իսկ ձեզ՝ մյուս անգամ։

Հեղափոխական փոփոխությունների հանձնառություն վերցրած անհատը չի կարող իրեն նման բան թույլ տալ։

Բացի դա, կան կուսակցություններ, որոնք ռեյտինգային ընտրակարգով փող են աշխատում։ Դա անում են ընտրացուցակներում անցողիկ տեղեր ծախելով։ Բա տարիներով սպասեն ու լափամանը դիմացից քաշե՞ն։ Քանի որ երևույթի մասին եմ գրում, անձերի չեմ անդրադառնա։ Հայաստանը փոքր տեղ է, որպեսզի հնարավոր լինի նման բաները գաղտնի պահել։ Էստեղ էն ինչ 3 հոգի գիտեն, գիտեն բոլորը։ Թողնել ռեյտինգային ընտրակարգը նշանակում է վերարտադրել նախկին քաղաքական համակարգն ու բարքերը»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 238 | Добавил: vahktang_margaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0