20:00 Այդ ոչինչը ես եմ. Ավետիք Իսահակյան | |
|
Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ: Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա. - Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ: - Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,- անվրդով պատասխանում է դերվիշը: Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում. - Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ: - Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ: - Այո՛: -Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը: -Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը: -Հետո՞: - Հետո՝ վեզիր: - Հետո՞: - Փոխարքա: - Հետո՞: - Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը: - Ասենք թե շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը: - Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը: -Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը,- նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |