20:59 Աճուրդով վաճառվել է Ջոն Լենոնի դաշնամուրը | |
|
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ դաշնամուրը, որով նվագել Է «The Beatles» խմբի հիմնադիրներից՝ Ջոն Լենոնը (1940 – 1980), վաճառվել Է Gotta Have Rock and Roll ընկերության կազմակերպած ցանցային աճուրդում: Նյու Յորքում գործող ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երաժշտական գործիքը պատրաստվել Է մոտավորապես 1872 թվականին: Ենթադրվում Է, որ Լենոնը դաշնամուրը ձեռք Է բերել 1966 թվականին, այն տարբեր ժամանակներում գտնվել Է Մեծ Բրիտանիայում նրա երկու տներում: Ընկերության փորձագետների պնդմամբ՝ Լենոնը դրանով ստեղծել է մի շարք հայտնի գործեր, որոնք ավելի ուշ տեղ են գտել «Sgt. Pepper՚s Lonely Hearts Club Band» (1967) ալբոմում: Դաշնամուրը վաճառվել Է 575 հազար դոլարով։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |