20:00 Աստված անճանաչելի է․ Եզնիկ Կողբացի | |
|
Եզնիկ Կողբացի (մոտ 380, Կողբ – 450), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղեցական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են Կորյունը, Եղիշեն, Մովսես Խորենացին։ Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։ «Բնությունը կազմված է Աստծո ստեղծած չորս տարրերից (հուր, օդ, ջուր, հող), օժտված է նյութ, կեցությամբ և գտնվում է շարժման վիճակում, որի աղբյուրը Աստվածն է: Նյութական է այն, ինչ ընկալվում է զգայարաններով: Զգայության համեմատ ճանաչողունն ավելի բարձր աստիճան է բանականությունը: Աստված անճանաչելի է, նրան կարելի է հասնել հավատի միջոցով»: Հայ մեծ մտածողը, անդրադառնալով չարի և բարու փոխհարաբերություններին, չարիք է որակում բոլոր այն գործողությունները, որոնք մարդկանց համար վնասակար հետեւանքներ են ունենում, իսկ ավելի գործնական հարթության վրա դնելով հարցադրումը՝ համոզմունք է հայտնում, որ հայ ժողովուրդն իր ողջ ուժերի նպատակասլաց համախմբման դեպքում կարող է հաղթահարել զրադաշտականության պարտադրման սպառնալիքը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |