22:45 Aston Martin-ը կներկայացնի Lagonda All-Terrain էլեկտրական քրոսովերը | |
|
Aston Martin ընկերությունը հրապարակել է Lagonda All-Terrain էլեկտրական քրոսովերի առաջին թիզերը։ Ավտոմեքենայի շնորհանդեսը կկայանա մարտին՝ Ժնևյան ավտոսրահում։ Նորույթը կոչված է պատկերացում տալ ապրանքանիշի առաջին սերիական մոդելի մասին՝ հայտնում է Autonews-ը։ Թիզերից դատելով, քրոսովերը առջևից կունենա ոչ փայլուն քրոմապատ տարր, որը կմիավորի գլխավոր լուսարձակները, ինչպես նաև՝ ավանդական հայելիներին փոխարինող խցիկները։ All-Terrain-ի ապրանքային տարբերակը, որը կհայտնվի 2021թ․, կդառնա Lagonda ապրանքանիշի անվան տակ թողարկված առաջին սերիական ավտոմեքենան։ Հետագայում բրիտանացիները մտադիր են ընդլայնել շքեղ էլեկտրամոբիլների գիծը։ Անցյալ տարի Ժնևյան ավտոսրահում Aston Martin-ը ներկայացրել էր էլեկտրական անօդաչու Lagonda Vision-ը։ Շքեղ լիմուզինը գործարկվում է էլեկտրաշարժիչների միջոցով, որոնք սնուցումը ստանում են պինդ մարտկոցներից, որոնք առանց վերալիցքավորելու կարող են ապահովել մինչև 640 կմ վազք։ Ամբողջական լիցքավորումը տևում է ընդամենը 15 րոպե։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |