23:30
Աստղանավորդուհու հասակը ՄՏԿ-ում գտնվելու ընթացքում աճել է հինգ սանտիմետրով

Ամերիկացի աստղանավորդուհի էնն ՄակՔլեյնը, որը կատարում է իր առաջին տիեզերական թռիչքը, հայտնել է, որ Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) գտնվելու ընթացքում իր հասակն ավելացել է հինգ սանտիմետրով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Twitter-ի իր էջում ՄակՔլեյնը պատմել է, որ նախօրյակին անձնակազմի անդամներն ստուգել են իրենց սկաֆանդրերի հարմարեցման ճշտությունը մարտի վերջին - ապրիլի սկզբին ամերիկյան ծրագրով նախատեսված բաց տիեզերք դուրս գալու համար: «Ես երկու դյույմով (5 սանտիմետրով - խմբ.) բարձր եմ, քան էի, երբ ուղևորվեցի (Միջազգային տիեզերակայան)»,- նշել է նա:

Հայտնի է, որ անկշռության պայմաններում տիեզերագնացների մոտ նվազում է բեռնվածությունը ողնաշարի վրա, և ողերի միջև հեռավորությունը մեծանում է՝ հանգեցնելով հասակի ժամանակավոր ավելացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Категория: Science News | Просмотров: 662 | Добавил: Moder-003 | Теги: Տիեզերք | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0