23:00 Աստղագետները ստացել են Արեգակի մինչ օրս ամենամանրամասն լուսանկարները | |
|
Աստղագետներին հաջողվել է ստանալ Արեգակի մակերևույթի՝ երբևէ արված ամենամանրամասն լուսանկարները: Դրանք հնարավոր է եղել անել Հավայիում գտնվող Ազգային գիտական հիմնադրամի Դենիել Քեն Ինոուեի արեգակնային աստղադիտակի միջոցով: CNN-ի փոխանցմամբ՝ Երկրի վրա տեղակայված աստղադիտակը կհամագործակցի ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչության (NASA) Պարկեր արեգակնային զոնդի (Parker Solar Probe) հետ, որը գտնվում է Արեգակից 6.4 մլն կմ հեռավորության վրա, ինչպես նաև դեռևս մշակման փուլում գտնվող Solar Orbiter տիեզերական սարքի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լուսանկարներում երևում են մինչև 30 կմ չափերի հասնեղ օբյեկտներ, եռացող պլազմա: Ստացված տվյալները գիտնականներին թույլ կտան ավելի լավ հասկանալ և կանխատեսել արեգակի ակտիվությունը, բացատրել դրա մակերևույթին տեղի ունեցող պայթյունները:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |